Աշխարհի առավել ռոմանտիկ ազգերի վարկանիշային ցուցակը

Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ  CNN-ը ներկայացնում է աշխարհի ամենառոմանտիկ ազգերի տասնյակը: Հարկ է նշել, որ ռոմանտիկան բոլորը յուրովի են պատկերացնում, մեկի համար ամենառոմանտիկը ծաղկեփունջն է, մյուսի համար` հանգիստը լեռներում, մյուսների համար էլ` սառը գարեջուր, բացօթյա կինոդիտումը և համբույրը ավտոմեքենայում: Բայց կան մարդիկ, որոնց համար ռոմանտիկան այսպես կոչված ապրելակերպ է և անսպառ սիրային արկածներ: CNN-ը ներկայացնում է  ամենառոմանտիկ ազգերի տասնյակը.

10. Վիետնամացիները
Սիրահարված վիետնամացիները գրում են բանաստեղծությկուններ, իրենց սիրելիներին պտտում են առագաստանավով, մի խոսքով`  շատ ռոմանտիկ են:

9. Իռլանդացիները
Այն փաստը, որ իռլանդացիները ևս ընդգրկվել են այս ցուցակում, զարմանալի է  իրենց համար ևս: Բայց դա նրանց համար նորմալ իրավիճակ է համարվում. «Ես չէի ուզում ձեզ հմայել, բայց կարծես հենց նոր դա արեցի»:

8. Շվեդները
Շվեդի գլխավոր «զենքը» համարվում է իր ժպիտը կամ հայացքը, և պատրաստակամություն է հայտնում կատարել ցանկացած աշխատանք տան համար: Շվեդները, Օքսֆորդի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, ամենալավ ամուսիններն են Եվրոպայում, նրանք օգնում են կանանց տնային հարցերում, շատ ուշադիր են կանանց հանդեպ: Պարզվում է, որ կանայք դա ընդունում են որպես ռոմանտիկ ուշադրություն:

7. Ամերիակցիները
Ամերիկացիները սիրում են գնալ բաց կինոթատրոն, դիտել սիրային ֆիլմեր, ուտել փոփկորն և համբուրվել ավտոմեքենայում:

6.Լիբանանցիները
Լիբանանցիները տարբերվում են մյուս արաբներից: Հմայիչ, արտահայտիչ սև աչքերով գրավում են հակառակ սեռի ուշադրությունը: Բեյրութը երկրի մայրաքաղաքն է և ամենաազատ քաղաքը, սիրահարներին առաջարկում է մի շարք ռոմանտիկ վայրեր հանդիպման համար:

5. Բրազիլացիները
Բրազիլացիները բարդ խառնվածք ունեն. բաց են, կենսուրախ, սիրում են ուրախ ժամանակ անցկացնել: Սամբայի ռիթմի ներքո բրազիլացիները ապրում են, սիրահարվում և նույնիսկ ֆուտբոլ դիտում:

4. Ֆրանսիացիները
Ֆրանսիան, Փարիզը սիրահարների քաղաքն է, ֆրանսերենը սիրո լեզուն է և դա չափազանցություն չէ: Լեզուն, ճարտարապետությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, ֆիլմերը, խոհանոցը և շատ այլ գործոններ ռոմանտիկ մթնոլորտ են ստեղծում, հավանաբար դրանց պատճառով են ֆրանսիացիները համարվում աշխարհի ամենառոմանտիկ ազգերից մեկը:

3. Իտալացիները
Իտալացիների համար ռոմանտիկ տրամադրությունը բնական է, հատկապես համեղ խոհանոցի հետ համդրած, գինին և երկրի հարուստ մշակութային ժառանգությունը:

2. Արգենտինացիները
Արգենտինայում բնակվում են Իտալիայից և Իսպանիայից ներգաղթածները, որի արդյունքում առաջացել է արգենտինացիների ռոմանտիկ բնավորությունը, և այդտեղից էլ առաջացել է աշխարհի ամենակրքոտ զգացմունքային պարը տանգոն:

1.Իսպանացիները
Իսպանիայում հավանաբար Եվրոպայի ամենահամոզիչ կազանովաներն են ապրում, ավելին քան Իտալիայում կամ Ֆրանսիայում: Իսպանիան ևս մեկ կրքոտ պարի` ֆլամենկոյի հայրենիքն է: Իսպաներեն լեզուն, բնությունը, մշակութային ժառանգությունը, խոհանոցը, այս ամենը նպաստում է որպեսզի իսպանացիները լինեն աշխարհի ամենառոմանտիկ ազգը:

You might also like