Ամերիկյան հյուրանոցներից հեռացվում են «Չանհանգստացնել» ցուցանակները

Լաս Վեգասի ողբերգական պատահարից հետո հյուրանոցները հրաժարվում են «չանհանգստացնել» 24 ժամից ավել համարում փակված հյուրին։

ԱՄՆ-ի մի քանի խոշոր հյուրանոցային ցանցեր հրաժարվում են ավանդական Do not disturb (Չանհանգստացնել) գրությամբ ցուցանակներից, որոնք հյուրերը կախում են դռան բռնակից, եթե չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը մուտք գործի իրենց համար։ Դա կապված է անցյալ աշնանը Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետ, երբ  հրաձիգը հարձակվել էր երաժշտական փառատոնի այցելուների վրա և սպանել տասնյակ մարդկանց՝ պատրաստվելով հանցագործությանը հյուրանոցային համարում և օգտագործելով «Չանհանգստացնել» ցուցանակը։ Հենց համարի պատուհանից էլ հանցագործը կրակ էր բացել։

Համարը զբաղեցված է

Այժմ հյուրերը իրենց համարներում կարող են գտնել Room Occupied (Համարը զբաղեցված է) ցուցանակը, որի վրա կա պարտադիր նշում այն մասին, որ անվտանգության նկատառումներով հյուրանոցի աշխատակիցները կարող են մտնել հյուրի սենյակ և ստուգել այն, եթե այդ ցուցանակը կախված լինի դռնից 24 ժամից ավել։ Հյուրերին նորարարությունը այնքան էլ դուր չի գալիս․ որոշ զբոսաշրջիկներ մտավախություն ունեն, որ հյուրանոցի անձնակազմը կչարաշահի իր այդ իրավունքը․ գրում է  Telegraph-ը։ Սակայն հյուրանոցային բիզնեսի փորձագետները հիշեցնում են, որ սպասուհիները, մենեջերներն ու անվտանգության աշխատակիցները նախկինում ևս իրավունք ունեին անհրաժեշտության դեպքում մուտք գործել հյուրանոցային համար։