Ֆրանսիան ամենահայտնի երկիրն է զբոսաշրջիկների շրջանում
Ամենից շատ զբոսաշրջիկները ծախսել են ԱՄՆ-ում՝ $205,9 միլիարդ։
ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է 2017 թվականի Tourism Highlights հետազոտության արդյունքները, որոնցում նշված են զբոսաշրջիկների շրջանում հայտնի տասը երկրները։
Ցանկի առաջին տեղում հայտնվել է Ֆրասիան, որն ընդունել է 82,6 միլիոն զբոսաշրջիկի 2016 թվականին (2017 թվականի տվյալները կներկայացվեն հաջորդ նման հաշվետվությունում, որը կհրապարակվի 2019 թվականի սկզբին)։ Պոպուլյարության վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Իսպանիան և ԱՄՆ-ն, որոնցից յուրաքանչյուր այցելել է 75,6 միլիոն հյուր։ Ընդ որում, ինչպես նշում է Ինտերֆաքսը, Իսպանիայում զբոսաշրջային հոսքի աճը կազմել է 10,3%, իսկ ԱՄՆ-ում այն նվազել է 2,4%-ով։
Չինաստանը, որտեղ այցելել է 59,3 միլիոն զբոսաշրջիկ, հայտնվել է աղյուսակի չորրորդ հորիզոնականում։ Հինգերորդ տեղում Իտալիան է՝ 50,7 միլիոն հյուրով, վեցերորդում՝ Մեծ Բրիտանիան (35,8 միլիոն զբոսաշրջիկ)։ Ցանկում հայտնվել են նաև Գերմանիան, Մեքսիկան, Թայլանդն ու Թուրքիան։
2016 թվականին զբոսաշրջիկները ամենաշատը ծախսել են ԱՄՆ-ում․ նրանք երկրի գանձարանը ավելացրել են $205,9 միլիարդով։ Մյուս երկրներում հյուրերը զգալիորեն քիչ են ծախսել։ Իսպանիայում այդ ցուցանիշը կազմել է $60,3 միլիարդ, Թայլանդում՝ $49,9 միլիարդ, Չինաստանում՝ $44,4 միլիարդ, Ֆրանսիայում՝ $42,5 միլիարդ։