Բարսելոնայի ամրոցը զբոսաշրջիկների համար կբացի հնագիտական գոտին

Մոնժուիկ ամրոցում 2010-2017 թվականներին անցկացվել են հնագիտական պեղումներ։

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Մոնժուիկ ամրոցը (Castell de Montjuïc), որը գտնվում է Բարսելոնայում համանուն բլրի վրա, այցելուների համար բացել է իր տարածքի այն մասը, որտեղ  2010-ից  2017 թվականներին պեղումներ են անցկացվել։ Հնագետների գտածոների թվում են  պաշտպանական կառույցի հին պատերը․ գրում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը։

Մոնժուիկ ամրոցը գրավում է մեծ թվով օտարերկրացիների (այցելուների 83,8%)։ Այնտեղ հասնել հնարավոր է Մոնժուիկ լեռան պարտեզային մարգագետիններով կամ  ճոպանուղով, իսկ ամրոցից բացվում է  հրաշալի տեսարան դեպի Կատալոնիայի մայրաքաղաքը։  Ամրոցում գործում է ցուցահանդես, կա ռազմա-պատմական թանգարան և, նույնիսկ, մանկական սենյակ։

You might also like