Հայտնի են լավագույն կղզիներն աշխարհում

Ցանկի առաջին երեք հորիզոնականներում ֆիլիպինյան կղզիներ են։

Ամերիկյան Condé Nast Traveler ամսագիրը հրապարակել է 2017 թվականի լավագույն կղզիների ցանկը։ Դրա առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Ֆիլիպինների կղզիները։

Ինչպես նշում է Lenta-ն՝ վարկանիշային աղյուսակի առաջատարը փոքրիկ Բորակայ կղզին է, որը գրավում է զբոսաշրջիկներին իր լողափերով, արևադարձային կլիմայով և գեղեցիկ մայրամուտերով։ Բորակայի ամենահայտնի վայրերից մեկը, ըստ ճանապարհորդների, Սպիտակ լողափն է, որը իդեալական է ստորջրյա լողի համար։ Կղզի կարելի է  հասնել մոտորանավակով՝ Մանիլայից թռիչք իրականացնելով դեպի առողջարանին ամենամոտ գտնվող Կատիկլան օդանավակայան։

Բորակայ, Ֆիլիպիններ

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սեբու կղզին, որը պատկանում է Վիսարյան արշիպելագին (Ֆիլիպիններ)։ Այս վայրը գրավում է զբոսաշրջիկներին գեղեցիկ լողափերով և մարդաշատ ռեստորաններով ու խանութներով։ Այստեղից ուղիղ չվերթ իրականացվում է հարևան պետություններից։

Սեբու, Ֆիլիպիններ

Երրորդ տեղում հայտնվել է Պալավան կղզին՝ շնորհիվ աշխարհի յոթը հրաշալիքներից մեկի՝ Պուերտո Պրինցեսայի, որը ամենաերկար ստորգետնյա գետն է աշխարհում։ Գետի երկայնքով բացվել է ազգային պարկ, զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են անցկացվում ստորգետնյա քարանձավներում։ Պալավան կարելի է  հասնել Մանիլայից 15-րոպեանոց թռիչքով։

Ցանկում հայտնվել են նաև Մայորկան, Միկոնոսը (Հունաստան), Բերմուդյան կղզիները, Սան Բարտելեմին, Թյորքս և Կայկոս կղզիները, Բալին և Կայմանյան կղզիները։

Պալավան, Ֆիլիպիններ

Condé Nast Traveler ամսագիրը ամենամյա ցանկը կազմում է՝ հիմնվելով ավելի քան 300  հազար ճանապարհորդների կարծիքների վրա։

You might also like