Ֆինլանդիայում բացվել է սառցե հյուրանոց «Գահերի խաղի» երկրպագուների համար

2018 թվականին սառցե կառույցների պատրաստմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը, որը թողարկում է «Գահերի խաղը» սերիալը։

«Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգ» վեպերի շարքի բոլոր երկրպագուներին յուրահատուկ հնարավորություն է տրվում զգալ իրենց այդ հորինված աշխարհի կերպարներից մեկը։ Այս ձմռանը Ֆինլանդիայում բացվել է անսովոր սառցե հյուրանոց՝ նվիրված Ջորջ Ռ․Ռ․ Մարտինի ստեղծագործությանը։

Գահերի խաղը սառցե հյուրանոց, Ֆինլանդիա  Նոր հյուրանոցը գտնվում է Լապլանդիայի Snow Village արհեստականորեն ստեղծված գյուղում, որը 200 կմ հեռու է  Արկտիկայի շրջանից։ Հենց այստեղ են ամեն տարի ստեղծվում սառույցից քանդակներ, հյուրանոցներ, բարեր, ռեստորաններ  և նույնիսկ եկեղեցի։

Գահերի խաղը սառցե հյուրանոց, Ֆինլանդիա

2018 թվականին սառցե կառույցների պատրաստմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը, որը թողարկում է «Գահերի խաղը» սերիալը։ Բոլոր այցելուները կարող են տեսնել վիշապների քանդակները, գիշեր անցկացնել Սպիտակ քայլողների հարևանությամբ և բազմել Երկաթե գահին։

You might also like