Մոլորակի բնակչության թիվը հունվարի մեկին կհասնի 7 444 443 881 մարդու։ Այս կանխատեսմամբ հինգշաբթի օրը հանդես են եկել ԱՄՆ-ի Մարդաhամարի բյուրոյի մասնագետները։ Նրանք տարածված հաղորդագրությունում նշում են, որ մեր մոլորակում 78,5 միլիոնով ավել մարդ կապրի, քան 2017 թվականի հունվարի 1-ին։
Բնակչության աճը կազմում է 1,07 տոկոս։ Ակնկալվում է, որ 2018 թվականի հունվարին ամեն վայրկյան աշխարհում կծնվի ավելի քան 4 երեխա․ հայտնում է Ռոսիա 24-ը։
Ավելի վաղ բյուրոն կանխատեսել էր, որ 2050 թվականին աշխարհում կապրի 9 միլիարդ մարդ։
XI դարի սկզբին Երկրում ապրել է 310 միլիոն մարդ, 1900 թվականին՝ 1,6 միլիարդ։ 6 միլիարդ ցուցանիշը գերազանցվել է 1999 թվականին։ 7 միլիարդի մոլորակի բնակչությունն հասել է 2011 թվականին։