Միջերկրածովյան խոհանոցով շվեյցարական սրճարանների ցանցի աշխատակիցները նշել են իրենց նոր ռեստորանի բացումը՝ Երկիր մոլորակից բաց թողնելով շաուրմա օդերևութաբանական զոնդի օգնությամբ։
Երկինք է ուղարկվել քյուֆտայով շաուրմա, որը Ցյուրիխում գտնվող AYVERDI’S ցանցի ֆիրմային ուտեստն է։ Շաուրմա բաց թողնելու միտքը ծագել է ցանցի աշխատակիցների գլխում այն պատճառով, որ Վիդիկոն քաղաքում գտնվող իրենց նոր սրճարանի շենքը տեսքով նման է հրթիռի․ հայտնում է Catersnews.com-ը։
Ուտեստը բարձրացել է գրեթե 37 կիլոմետր բարձրության վրա։ Զոնդին ամրացված տեսախցիկի օգնությամբ հաջողվել է նկարահանել ինչպես շաուրման, որը թռիչքի ընթացվքում հասցրել է սառչել, այնպես էլ՝ շրջակայքի գրավիչ տեսարանը։
Երկու ժամ անց շաուրման զոնդի հետ ընկել է Երկիր՝ խառնվելով ծառերի ճյուղերին։