Հայտնի են 2017 թվականի ամենավատ լյուքսային հյուրանոցները

Luxury Travel Intelligence (LTI) բարձրակարգ հյուրանոցների ամրագրման ծառայությունը հրապարակել է 2017 թվականի ամենավատ լյուքսային հյուրանոցների վարկանիշային աղյուսակը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  The Daily Mail-ին։

Ամենավատը ճանաչվել են Դուբայի երկու նոր հյուրանոցները։ Դրանցից մեկը Dukes-ն է, որը գտնվում է Պալմա Ջումեյրայում։ Այն զիջում է  ցանցի Լոնդոնում գտնվող համանուն հյուրանոցին դիզայնով, սպասարկումով և գտնվելու վայրով․ ցածր գնահատակաը բացատրել է LTI ընկերության ներկայացուցիչ Մայքլ Կրոմպտոնը։

«Համարների մեծ զեղչերը, սովորաբար, տագնապ են հաղորդում․ դա նշան է, որ ինչ-որ բան այն չէ։ Վերջին երկու այցի ժամանակ մենք հանդիպել ենք վատ սպասարկման, հարակից շինությունից  աղմուկի բարձր մակարդակի, ինչպես նաև՝ համարների աղքատիկ տեխնիկական հագեցվածության»,- մեկնաբանել է Կրոմպտոնը։

Five Palm Jumeirah հյուրանոցը, որը գտնվում է  Dukes-ից ոչ շատ հեռու, ևս ճանաչվել է վատագույններից մեկը։ Դրա համար պատճառ է հանդիսացել ներկայիս և նախկին տերերի միջև դատական գործընթացները, ինչպես նաև՝ հյուրանոցին կից գտնվող առևտրի կենտրոնի շինարարությունը։ Այն մեծ աղմուկ է առաջացնում և փչացնում այցելուների համարներից բացվող տեսարանը։

Five Palm Jumeirah, Դուբայ, ԱՄԷ

Անվան փոփոխությունն ու իրավական քաշքշուկները, ըստ Կրոմպտոնի, «բացասական են ազդում հյուրանոցի հեղինակության վրա, իսկ հյուրերին՝ ստիպում նյարդայնանալ»։

You might also like