Աֆրիկացին փորձել է հանել խաչը Իտալիայի տոնածառի վրայից

Միլանում Աֆրիկայից մի ներգաղթյալ փորձել է բարձրանալ տոնածառի գագաթին, որպեսզի հանի դրա վրայի խաչը։ Սակայն նրա գործողություննեին օպերատիվ կերպով խանգարել են ոստիկանները։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի երեկոյան Պյացցա Դուկա դ’Աոստա հրապարակում՝ քաղաքի կենտրոնական կայարանի առջև․ հայտնում է Il Giornale-ը։ Երբ  Գամբիայի 21-ամյա  քաղաքացուն հարցրել են արարքի պատճառը, նա, ցույց տալով խաչը, պատասխանել է, որ «ծառը լավը չէ»։

Աֆրիկացին Իտալիայում բնակության թույլտվություն ունի, որը նրան տրամադրել է երկրի հարավում փախստականների հարցով զբաղվող տարածաշրջանային գրասենյակը։ Երիտասարդին տեղափոել են ոստիկանական բաժանմունք, իսկ այնտեղից ոչ ադեկվատ պահվածքի պատճառով տեղափոխել են հիվանդանոց հոգեբուժական հետազոտության համար։

You might also like