Կարևոր խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել «տուրիստի հիվանդությունից» արևադարձային երկրներում

Ձմռանը շատ ճանապարհորդներ մեկնում են հանգստի արևադարձային երկրներ՝ արևի և տաքի պակասը լրացնելու։ Սակայն նման կլիմայական պայմաններ ունեցող երկիր այցելելիս գլխավոր ռիսկը հայտնի «տուրիստի հիվանդությունն» է կամ ավելի պարզ ասած՝ մարսողական համակարգի խանգարումը։

Արևադարձային սնունդ

Skyscanner պորտալի փորձագետները կիսվել են իրենց ընթերցողների հետ խորհուրդներով, որոնց հետևելու դեպքում կարելի է  խուսափել այդ խնդրից․

1. Նվազեցրեք վարակի հավանականությունը․ հրաժարվեք շատ կծու սնունդից, հում ծովամթերքից և մսեղենից, օգտագործեք բացառապես շշալցված ջուր, մի խմեք սառույցով ըմպելիքներ, օճառով լվացեք ձեռքերը սնվելուց առաջ;
2. Ճանապարհորդությունից առաջ խորհրդակցեք բժշկի կամ դեղագործի հետ սննդային հավելումների մասին, որոնք նպաստում են մարսողական համակարգի աշխատանքին;
3. Խմեք շատ ջուր (օրական 1,5 լիտրից ավել);
4. Ձեզ մոտ ունեցեք լուծի և դիսբակտերիոզի դեմ միջոցներ և «տուրիստի հիվանդության» համար անհրաժեշտ հակաբիոտիկներ։