Ամերիկացի մի զբոսաշրջիկ փորձել է բարձրանալով հասնել Քեոփսի բուրգի գագաթը, որը գտնվում է Կահիրեից ոչ հեռու, սակայն կեսից իջեցվել է զբոսաշրջային ոստիկանության աշխատակիցների կողմից։
Ոստիկանները պատմել են, որ տուրիստների այցելությունների համար բուրգերը փակելուց հետո պատահաբար նկատել են մի մարդու, որը ոտքով բարձրանում էր Եգիպտոսի ամենամեծ բուրգի վրա։ Քեոփսի բուրգն, ի դեպ, ունի 140 մետր բարձրություն։
Հատկանշական է, որ թեև նախկինում թույլատրվում էր բարձրանալ Գիզայում գտնվող բուրգերի գագաթները, սակայն 80-ականներից սկսած՝ Եգիպտոսի իշխանություններն արգելեցին, այն բանից հետո, երբ մի քանի զբոսաշրջիկ վայր ընկան բուրգերից և մահացան։ / Lurer.com