Ամանորի և Սուրբ Ծնունդի շրջանում մեր մոլորակի շատ բնակիչներ տառապում են ալկոհոլային խմիչքների և սնունդի չարաշահումից։ Հենց նրանց համար Լոնդոնում բացվել է անսովոր հաստատություն, որը առաջարկում է ուտեստներ և ըմպելիքներ օրգանիզմը մաքրելու և ինքնագացողությունը բարելավելու համար։
Rehab-ի սեփականատերերը իրենց հաստատությունը ներկայացնում են՝ որպես դեղորայքային վեգան բար։ Նրանց օգտագործած բոլոր մթերքները էկոլոգիապես մաքուր են և ունեն կազդուրիչ հատկություններ։ Հաճախորդներին մատուցվող ուտեստներն ու ըմպելիքները կօգնեն բարելավել մարսողական համակարգի աշխատանքը և յուրացնել սննդային նյութերը, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար։
Ի դեպ, նոր բարի հայեցակարգը թույլ է տալիս հաճախորդներին օգտագործել ալկոհոլային ըմպելիքներ՝ տնական գինի կամ բնական հյութերով պատրաստված կոկտեյլներ։