Կանադայում Uber-ի ուղևորը ուղևորության համար վճարել է 18 000 դոլար

Uber ծառայության հաճախորդը Տորոնտոյում տհաճ անակնկալի է եկել, երբ տեսել է 21-րոպեանոց ուղևորության վճարը։ 7,7 կիլոմետր երկարությամբ երթուղին ուղևորին արժեցել է  $18 518,50 դոլար։

Նման ուղևորության ստանդարտ արժեքը կազմում է  $12-ից $16 դոլար։ Այդ պատճառով, տեսնելով անհավանական գումարը, ուղևորը անմիջապես փորձել է  կապ հաստատել Uber-ի հետ։ Սակայն ընկերության ներկայացուցիչները չեն պատասխանել զանգին։

Uber taxi

Տուժածի ընկերուհին իր Twitter-յան էջում բողոքել է այդ մասին։ Շնորհիվ այդ գրառման՝ նրան կարճ ժամկետում վերադարձրել են այդ գումարն ու ներողություն խնդրել։

Կատարվածի պատճառը եղել է վարորդը, ով սխալ է մուտքագրել նշանակման վայրի տվյալները։

You might also like