Իսպանիայի տարածքում առաջին գարեջրային սպա համալիրը բացվել է Գրանադայում։ Beer Spa Granada-ն, գարեջրային մերսումից և վաննաներից բացի, առաջարկում է ստանդարտ «գեղեցկության պրոցեդուրաների» լայն ընտրանի՝ ի տարբերություն Գերմանիայի և Չեխիայի գարեջրային սպա կենտրոնների։
Ինչպես հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը՝ սպա կենտրոնում պրոցեդուրաների համար օգտագործված գարեջուրը ըմպելի չէ, բայց շատ օգտակար է մաշկի համար։ Նրա հատուկ բաղադրությունը պայքարում է թեփերի դեմ, նպաստում բջիջների վերակագնմանը և մաքրում օրգանիզմը։
Beer Spa Granada-ն, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, արդեն դարձել է զբոսաշրջիկներին գրավող վայր։ Համալիրի ծառայությունների արժեքը տատանվում է 45-ից 200 եվրոյի սահմանում։