«Խելացի» ճամպրուկները գնալով տարածում են գտնում զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այդ հարմարավետ ուղեբեռը կարող է լիցքավորել սմարթֆոնը կամ այլ էլեկտրոնային սարք, կշռել պարունակությունն ու հայտնել իր գտնվելու վայրի մասին։ Սակայն որոշ ավիաընկերություններ արգելել են օգտագործել այդ գաջեթը։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (անգլ. International Air Transport Association, համ. IATA) տվյալներով՝ ամերիկյան մի շարք ավիաընկերություններ, ինչպիսիք են՝ American Airlines-ը, Delta-ն և Alaska Airlines-ը, մի շարք պահանջներ են ներկայացրել «խելացի» ճամպրուկների սեփականատերերին։ BlueSmart, Raden և Away ընկերությունների ստեղծած ճամպրուկները ունեն լիթիումի մարտկոց, որը արգելված է տեղափոխել ինքնաթիռով։ Այդ պատճառով գրանցումն անցնելուց և ինքնաթիռ բարձրանալուց առաջ նման ճամպրուկների տերերը պետք է հանեն մարտկոցը։
Նոր կանոնը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 15-ից։ Ամերիկյան ավիաընկերություններին կարող են հետևել այլ հայտնի ավիաընկերություններ ևս։