Չնայած նրան, որ ավիաընկերությունների մեծ մասը խստացրել է ինքնաթիռում վարքագծի կանոնները՝ ավիաուղևորների վարքը գնալով ավելի է դուրս գալիս վերահսկողությունից։ Այդ եզրահանգմանն են եկել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (անգլ. International Air Transport Association, համառոտ՝ IATA) փորձագետները։
IATA-ի տվյալներով՝ 2017 թվականին 50%-ով ավելացել են դեպքերը կապված ագրեսիվ ուղևորների հետ, որոնց հանդեպ ֆիզիկական ուժ է կիրառվել։
Ուղևորների թիվը, ովքեր սպառնացել են ինքնաթիռի անձնակազմին կամ մյուս ուղևորներին, գերազանցել է 440-ը։ Այդ դեպքերը գրանցվել են տարբեր ավիաընկերությունների ինքնաթիռներում։
Նման վիճակագրական տվյալները խրախուսում են խոշոր միջազգային օդանավակայաններին հատուկ ուշադրություն սևեռել ուղևորների դրսևորած ագրեսիային և ներդնել ալկոհոլի վաճառքի արգելք։