Զբոսաշրջիկները կարող են կառավարել Փարիզի տոնական լուսավորությունը

Փարիզի IX  օկրուգի Օսման բուլվարի (Boulevard Haussmann) ամանորյա լուսավորությունը, որտեղ կենտրոնացած են մի շարք խանութներ, այս տարի ունի հետաքրքիր առանձնահատկություն․ գույները, հատուկ էֆեկտներն ու լույսերի թարթման հաճախականությունը կարող են ընտրել անցորդները, որոնց թվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։

 PlayHaussmann հավելված, Փարիզ

Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ բուլվարը զարդարել են ավանդական լուսավորությամբ առաջին անգամ վերջին  20 տարվա ընթացքում։ Լույսերի աշխատանքը փարիզեցիներն ու ֆրանսիական մայրաքաղաքի հյուրերը կարող են կառավարել   PlayHaussmann բջջային հավելվածի օգնությամբ, որը մշակվել է Haussmann Opera ասոցացիայի պատվերով, որը միավորում է բուլվարում գտնվող տասնմեկ խանութները։

 PlayHaussmann հավելված, Փարիզ

Հավելվածն հասանելի է  Android և iOS  օպերացիոն համակարգով աշխատող գաջեթների համար։ Լուսավորության իր տարբերակը բոլոր ցանկացողները կարող են ընտրել  17:30-ից մինչև կեսգիշեր։ Տոնական ձևավորումը կզարդարի Օսման բուլվարը մինչև հունվարի 7-ը։

You might also like