Շվեյցարական Բերե կանտոնի Գշտադ գյուղը լյուքս դասի ամենահայտնի լեռնադահուկային առողջարաններից մեկն է։ Այստեղ ամենաքմահաճ հյուրերին առաջարկում են բարձրակարգ ժամանց և շքեղ հյուրանոցներ։ Այժմ Գշտադի բոլոր հյուրերին հասանելի է նաև նոր անսովոր ծառայություն՝ ճաշ սառցաբեկորի գագաթին։
Այդ առաջարկը գործում է Gstaad Palace հյուրանոցում։ Ծառայությունների փաթեթը ներառում է 60-րոպեանոց էքսկուրսիա ուղղաթիռով և ճաշ սառցաբեկորի գագաթին։ Այդ տուրի շրջանակներում զբոսաշրջիկները կարող են հիանալ Ցերմատ քաղաքի անհավանական տեսարանով, որը Շվեյցարիայի ամենահայտնի առողջարաններից մեկն է։ Այնուհետև նրանց սպասվում է ճաշ Refuge l’Espace ռեստորանում, որը գտնվում է 3000 մետր բարձրությամբ սառցաբեկորի վրա։
Օրվա ավարտին հյուրերը կվերադառնան հյուրանոց, որտեղ նրանց կսպասի սպա պրոցեդուրան, շոգեբաղնիքը, համամն ու ջերմային վաննաները։