Հունվարը ճանապարհորդելու համար համարվում է լավագույն ամիսներից մեկը․ չէ որ տարվա առաջին ամիսը միջազգային տուրիզմի ամենահանգիստ շրջանն է։ Այդ պատճառով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վայելել ամբոխի և հերթերի բացակայությունը, ինչպես նաև՝ օգտվել թեժ առաջարկներից և ցածր գներից, պետք է իրենց հանգիստը պլանավորեն հենց այդ ամսին։
Ստորև ներկայացված է հունվարին ճանապարհորդելու համար լավագույն ուղղությունների ցանկը, որը կազմել է Conde Nast Traveller պարբերականը։
1. Նիկարագուա;
2. Բրազիլիա;
3. Դոմինիկյան Հանրապետություն;
4. Գոլդ Քոստ, Ավստրալիա;
5. Բելիզ;
6. Թայլանդ;
7. ՀԱՀ;
8. Բրյուգե, Բելգիա;
9. Մեքսիկա;
10. Ռաջաստան, Հնդկաստան։