Վախենալու անվանումով առողջարանային կղզին կվաճառեն բիթքոյնով

Կարիբյան ծովում շուրջ 5,2 հեկտար մակերեսով առողջարանային կղզին, որը կրում է  Bloody Bay («Արյունալի ափ») անվանումը, վաճառքի է դրվել, հայտնում է The Telegraph-ը։

Կղզին գտնվում է Գրենադիններ արշիպելագում։ Նրա համար պահանջվում է 600 բիթքոյն, որը ներկայիս փոխարժեքով կազմում է 7,1 միլիոն դոլար։ Հայտարարության մեջ նշվում է, որ գինը կրիպտոարժույթով նշված է ժամանակավոր։

«Մենք նոր արժույթին հնարավորություն ենք տալիս գտնել իր տեղը հին աշխարհի ավանդույթների և պատմության մեջ», — գրել են հայտարարության հեղինակները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ բիթքոյնը դեկտեմբերի 5-ին վաճառքի նոր ռեկորդ է սահմանել՝ անցնելով  12 հազար դոլարի սահմանը։ Արժույթի կապիտալիզացիան գերազանցել է  200 միլիարդ դոլարը։