Instagram-ն անվանել է լուսանկարվելու համար լավագույն վայրերը

Instagram հայտնի սոցիալական ցանցը ամփոփել է անցնող 2017  թվականը և գնահատել իր օգտատերերի ակտիվությունը։ Այսպիսով, հիմնվելով հեշթեգերի հաճախականության  և դրական գնահատականների քանակի վրա՝   Instagram-ը արդեն անվանել է աշխարհի ամենապոպուլյար քաղաքները։

Դիսնեյլենդ, ԱՄՆ

Ավանդույթի համաձայն՝ նշվել են նաև աշխարհի ամենահաճախ այցելվող վայրերի անունները, որոնք իդեալական են լուսանկարվելու համար։ Ստորև ներկայացված են այդ վարկանիշային աղյուսակի առաջատարները։

Էյֆելյան աշտարակ

1. Դիսնեյլենդ (Անահայմ, ԱՄՆ);
2. Թայմս Սքուեր (Նյու Յորք, ԱՄՆ);
3. Կենտրոնական պարկ (Նյու Յորք, ԱՄՆ);
4. Էյֆելյան աշտարակ (Փարիզ, Ֆրանսիա);
5. Դիսնեյլենդ (Տոկիո, Ճապոնիա);
6. Դիսնեյվորլդ (Օռլանդո, ԱՄՆ);
7. Լուվր (Փարիզ, Ֆրանսիա);
8. Բրուքլինի կամուրջ (Նյու Յորք, ԱՄՆ);
9. Արկածների դիսնեյի կալիֆորնիական պարկ (Անահայմ, ԱՄՆ);
10. Լաս Վեգաս Սթրիփ ճեմուղի (Լաս Վեգաս, ԱՄՆ)։

You might also like