Fodor’s Travel-ը Հայաստանն ընդգրկել է 2018-ին այցելելու համար լավագույն տուրիստական ուղղությունների տասնյակում
Բոլորովին վերջերս մենք ձեզ ներկայացրինք Fodor’s Travel-ի ցանկը, որը ներառում էր այն տուրիստական ուղղությունները, որտեղ չարժե այցելել 2018 թվականին։ Սակայն հայտնի պարբերականի փորձագետները իրենց ժամանակը տրամադրում են ոչ միայն քննադատությանը և թերությունների հայտնաբերմանը․ Fodor’s-ի պաշտոնական կայքում տեղ է գտել մեր մոլորակի ամենագրավիչ վայրերի վարկանիշային աղյուսակը, որի յոթերորդ հորիզոնականում Հայաստանն է։
Ստորև ներկայացված են տուրիստական ուղղությունների և տեսարժան վայրերի ցանկի առաջին 10 հորիզոնականները, որոնց մասին արժի մտածել 2018 թվականին ճանապարհորդություն պլանավորելիս․
1. Մարաքեշ, Մարոկկո;
2. Կուկա կղզիներ;
3. Ույունի աղի լիճ, Բոլիվիա;
4. Սպլիտ, Խորվաթիա;
5. Քուվեյթ;
6. Մեմֆիս, Թեննեսսի, ԱՄՆ;
7. Հայաստան
8. Մոնղոլիա
9. Դուբլին, Իռլանդիա;
10. Բելիզ։