2016 թվականին Կալիֆորնիայի բնակիչները պաշտոնական հանրաքվեի շրջանակներում քվեարկեցին մարիխուանայի օրինականացման օգտին։ Այդ օրենքը ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարին՝ թույլատրելով վաճառել և արտադրել մանիխուանա ոչբժշկական նպատակներով։ Տեղական հյուրանոցներից մեկի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է հատկացրել նոր օրինագծին և հայտարարել իր տարածքում հատուկ խանութ բացելու մասին։
Պաշտոնական վաճառակետը կբացվի Standard Hollywood հյուրանոցում 2018 թվականի հունվարին։ Սակայն կանեփը խանութներում կվաճառվի ոչ թե մաքուր վիճակում, այլ՝ տարբեր սննդամթերքների տեսքով, այդ թվում՝ աղանդերի և կոնֆետների հավաքածուների։
Այդ օրինագիծը կարող է պատճառ հանդիսանալ Կալիֆորնիայում զբոսաշրջահոսքի ավելացման համար։ Մարիխուանան արդեն օրինականացվել է Կոլորադոյում և Նևադայում։