Ռովանիեմիում զբոսաշրջիկները կարող են բնակվել ապակե տներում

Ֆիննական Ռովանիեմիի (Rovaniemi) Snowman World թեմատիկ այգում, որն համարվում է Սանտա Կլաուսի ծննդավայրը, ձմռան սկզբին կբացվի գերժամանակակից ապակե տներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ապրել և հետևել հյուսիսափայլին հարմարավետ միջավայրում։

40 քառակուսի մետր մակերեսով Superior Glass յուրաքանչյուր ապարտամենտն ունի փոքրիկ խոհանոց և շոգեբաղնիք, իսկ երկրորդ հարկում գտնվող ննջասենյակն ունի ապակե առաստաղ։ Բոլոր ապարտամենտները նաև ունեն անձնական ջակուզի բացօթիկում․ հայտնում է  Snowman World Glass Resort-ի մամուլի ծառայությունը։

Ապակե տներում բնակության արժեքի (մեկ գիշերվա համար անձը 142 եվրոյից սկսած) մեջ է մտնում  Snowman Ice World-ում զվարճանքների տոմսը և ավանդական լապլանդյան նախաճաշը  Ensilumi ռեստորանում։

Snowman World այգու ենթակառուցվածքների մեջ է մտնում  սահնակներով սահելու գոտին, սահադաշտը, Ice Bar սառցե բարը, Ice Restaurant սառցե ռեստորանը և ձյունե իգլուներով հյուրանոցը։ Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է մի քանի քայլ հեռավորության վրա։

Ապակե տնակ

You might also like