Սուրբ Ծնունդը Փարիզում այլևս նախկինը չի լինի

Փարիզում սկանդալ է բարձրացել քաղաքապետարանի գործողությունների պատճառով։ Սկզբում իշխանությունները արգելել են ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառը Ելիսեյան դաշտերում, իսկ այժմ մտադիր են փարիզեցիներին զրկել դիտանիվից։ Այդ մասին հայտնում է  The Local պարբերականը։

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Փարիզի իշխանությունները չեղյալ են համարել ամենամյա ամանորյա տոնավաճառը քաղաքի հենց կենտրոնում՝ չնայած նրան, որ 2015 թվականին կազմակերպիչների հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Քաղաքային իշխանությունների խոսքերով՝ այժմ պետք է կենտրոնանալ զբոսաշրջիկներին և քաղաքացիներին ավելի գրավիչ և նորարարական միջոցառումներով ապահովելու վրա, որոնք Ելիսեյան դաշտերը կբարձրացնեն մշակութային և էսթետիկ առումներով։ «Դեմի» համար ևս մեկ պատճառ է հանդիսացել այն, որ տոնավաճառին ներկայացված տեսականու մեծ մասը արտադրված է Չինաստանում։

Ելիսեյան դաշտերի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որտեղ ամեն տարի այցելում է շուրջ 15 միլիոն մարդ, պետք է բացվեր 2017  թվականի դեկտեմբերի  21-ին և գործեր մինչև 2018 թվականի հունվարի 1-ը։ Նրա կազմակերպիչները մտադիր են տոնավաճառի անցկացման հարցը վիճարկել դատարանում։

Փարիզ

Բացի այդ, հայտնի է դարձել քաղաքապետարանի ևս մեկ ոչմիանշանակ նախաձեռնության մասին։ Քաղաքապետարանը մտադիր է հանել  Grand Rue սատանի անիվը, որը տեղադրված է Կոնկորդի հրապարակում։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի դիտանիվը գործել է ամեն ձմեռ 16 տարի շարունակ։ Նրա խցիկներից  70 մետր բարձրության վրա կարելի է տեսնել Էյֆելյան աշտարակը, Լուվրը, Ելիսեյան դաշտերը և շատ այլ տեսարժան վայրեր։

Քաղաքագլուխ Աննա Իդալգոյի խոսքերով՝  այդ «ժամանակավոր գրավչությունը համատեղելի չէ քաղաքի ամենամեծ հրապարակներից մեկի պատմական միջավայրի հետ»։ Քաղաքապետը հուսով է, որ  2017-ը անիվի համար կդառնա վերջին տարին։

Փարիզ

Ըստ պլանի՝ անիվը Կոնկորդի հրապարակում կսկսի գործել նոյեմբերի 17-ից։ Նրա այցելության արժեքը այս տարվա համար դեռ հայտնի չէ, բայց անցյալ տարի այն արժեցել է 12 եվրո։

You might also like