Հայտնի են օդային աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող 20 քաղաքները

Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ները լի են Նյու Դելիում  մտահոգիչ իրավիճակի մասին նորություններով․ Հնդկաստանի մայրաքաղաքը պատված է խիտ ծխով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օդի աղտոտվածության մակարդակը քաղաքի որոշ շրջաններում գերազանցում է թույլատրելի նորմալ  30 անգամ։

Աղտոտված քաղաք

Չնայած այդ սարսափելի ցուցանիշին՝ Նյու Դելին, այնուամենայնիվ, մեր մոլորակի ամենաաղտոտված վայրը չէ։ Բրիտանական Telegraph պարբերականը հրապարակել է 20 քաղաքների ցանկ, որտեղ օդում առողջության համար վտանգավոր PM2.5 մասնիկների ամենամեծ քանակությունն է։

1. Զաբոլ, Իրան;
2. Գվալիոր, Հնդկաստան;
3. Ալլահաբադ, Հնդկաստան;
4. Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա;
5. Էլ Ջուբայլ, Սաուդյան Արաբիա;
6. Պատնա, Հնդկաստան;
7. Ռայպուր, Հնդկաստան;
8. Բամենդա, Կամերուն;
9. Սանտայ, Հնդկաստան;
10. Բաոդին, Չինաստան;
11. Նյու Դելի, Հնդկաստան;
12. Լուդխիանա, Հնդկաստան;
13. Էդ Դամմամ, Սաուդյան Արաբիա;
14. Շիցզյանչժոու, Չինաստան;
15. Կանպուր, Հնդկաստան;
16. Ֆիրուզաբադ, Հնդկաստան;
17. Լակնաու, Հնդկաստան;
18. Հանդան, Չինաստան;
19. Պեշավար, Պակիստան;
20. Օնիչա, Նիգերիա։

You might also like