Փարիզում բացվել է նուդիստական առաջին ռեստորանը

Փարիզում բացվել է Ֆրանսիայում առաջին ռեստորանը, որտեղ կարելի է ճաշել միայն մերկ վիճակում․ գրում է DailyMail պարբերականը։

Rue de Gravelle փողոցում գտնվող O’Naturel ռեստորանը սկսել է աշխատել նոյեմբերի  2-ից։ Հաստատությունը նախատեսված է 40 հոգու համար, ճաշի միջին արժեքը  30 եվրո է։

O'Naturel նուդիստական ռեստորան

Հաստատության հաճախորդները պետք է հետևեն հատուկ կանոններին․ մուտքի մոտ հանեն հագուստն ու թողնեն այն զգեստապահարանում։ Այցելուները կարող են չմտածել օտարների խեթ հայացքների մասին, քանի որ դեպի փողոց տեսարանը ամբողջությամբ փակ է։

Հաղորդվում  է նաև, որ ռեստորանի բացմանը հրավիրված են եղել  Փարիզի նուդիստների ասոցացիայի ներկայացուցիչները․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

O'Naturel նուդիստական ռեստորան

You might also like