Նյու Յորքում բարերում պարելու արգելքը հանվել է

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հայտարարել է բարերում պարելու արգելքի չեղարկման մասին։ Այդ արգելքը գործում էր բուռն գիշերային կյանքով լի այս քաղաքում վերջին հարյուրամյակում։

«Կաբարեի օրենքը» ընդունվել է անցյալ դարի 20-ական թվականներին։ Ալկոհոլային խմիչքներ վաճառող բոլոր գիշերային հաստատություններին արգելված էր պարային միջոցառումներ անցկացնել՝ առանց հատուկ լիցենզիայի։

Կաբարեի օրենքը չեղարկվել է

Հարկ է նշել, որ մի շարք բարեր երբեք ձեռք չէին բերում այդ թույլտվությունը և, հետևաբար, պարբերաբար խախտում օրենքը։ 25 000 հաստատություններից միայն  97-ն ունեին պաշտոնական թույլտվություն։

Օրենքի չեղարկման պատճառներից մեկն էլ բազմաթիվ «ապօրինի» միջոցառումների կազմակերպումն էր, որոնք, հաճախ, ավարտվում էին դժբախտ պատահարներով։

You might also like