Թայլանդում դրոն գործարկելու համար կարող են բանտարկել

Թայլանդում սկսվել է անօդաչու, ռադիոկառավարվող թռչող սարքերի գրանցման ընթացակարգ։  90 օրվա ընթացքում դրոնների բոլոր սեփականատերերը պետք է իրենց սարքավորումները ներկայացնեն գրանցման։

2018 թվականի հունվարի 1-ից չգրանցված դրոնների կիրառումը կգնահատվի՝ որպես օրինախախտում։  Այդ արարքի համար առավելագույն պատիժը սահմանված է 100 000 THB տուգանք և/կամ մինչև  5  տարի ժամկետով ազատազրկում։

You might also like