Հյուրանոցներում մշտապես ինչ-որ բան պատահում է։ Հյուրանոցների անձնակազմները իրենց կյանքում այնքան բան են տեսնում, որ կբավականացնի մի քանի գիրք գրելու համար։ Անհեթեթ, սարսափելի, զզվելի և տարօրինակ․ ձեզ ենք ներկայացնում 6 հյուրանոցային պատմություն։
Շոտլանդական նրբազգացողություն
Էդինբուրգի հյուրանոցներից մեկի աշխատակիցը լուրջ մտահոգվել է, որ հյուրերից մեկը օրեր շարունակ դուրս չի եկել իր համարից։ Երբ ադմինիստրատորը մտել է համար, տեսել է այնտեղ հուսահատված հյուրին։ «Ես չէի կարողանում ելքը գտնել,- ասում է նա,-Սենյակում ընդամենը մեկ դուռ է, որի վրա կախված է «Չանհանգստացնել» ցուցանակը»։
Իսպանական «Ճակատագրի հեգնանք»
Մադրիդի հյուրանոցներից մեկում առավոտյան ընդունարան է զանգահարել մի տղամարդ և ասել, որ իր համարում օտար տղամարդ կա։ Ավելին, նա իր անկողնում քնած է կնոջ կողքին։ Ինչպես պարզվել է՝ տղամարդը նախորդ օրը լավ խմել է, շփոթել համարը, բանալին, բնականաբար, չի բացել ուրիշ համարի դուռը, բայց նա թակել է այն (թեև Մադրիդ էր եկել միայնակ), իսկ մյուս կողմից սիրով բացել են։
Այստեղ եղել է Տարանտինոն
Զարմանալի չէ, որ սարսափ ֆիլմերում գործողությունները ծավալվում են հյուրանոցներում։ Այստեղ մշտապես տեղի են ունենում տարօրինակ, երբեմն էլ՝ սարսափելի պատմություններ, որոնք բացատրել հնարավոր չէ։ Միացյալ Նահանգներում փոքրիկ մի հյուրանոցի աշխատակցուհի հյուրանոցային համարի լոգասենյակում գտնում է արյան բազում հետքեր։ Նա փորձում է չկորցնել իրենց և արագ մաքրել սենյակը, բայց հատակը մաքրելիս կտորի մեջ կոշտ մի բան է նկատում։ Պարզվում է՝ դա մարդկային մատ է։ Թե ինչ է այնտեղ պատահել, ոչ ոք այդպես էլ չի իմանում, այդ թվում՝ ոստիկանությունը։
Մարզվելն այնքան հաճելի է, հատկապես՝ երբ քնելու տեղ չունես
ԱՄՆ-ի հյուրանոցներից մեկում մի կին ժամը 23:00-ին իջնում է ընդունարան և խնդրում բացել մարզասրահը։ Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա․ շատերն են շուրջօրյա մարզվում։ Բայց նա իր հետ մարզասրահ է բերում իր բարձն ու վերմակն ու այնտեղ իր համար անկողին պատրաստում։ Պարզվել է, որ կինը վիճել է ամուսնու հետ և հրաժարվել նրա հետ ակողին կիսել։ Բայց թե ինչու այլ համար չի ուզել և տեղավորվել է մարզասրահում, պատմությունը լռում է։
Ջենթլմեն
Մի տարեց տղամարդ մշտապես կանգ է առել Տոկիոյի նույն հյուրանոցում և պահանջել երկտեղանոց համար։ Նախաճաշն ու ճաշը ևս նա պատվիրել է երկուսի համար, բայց եկել է միշտ միայնակ։ Շուտով պարզվել է, որ այդ տղամարդու ուղեկցորդը ռեզինե տիկնիկ է, որին նա միշտ իր հետ բերում է, տարբեր զգեստներ հագցնում և «զվարճացնում»։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ հյուրի հետ մի բան այն չէ, հյուրանոցում նրան միշտ ուրախ են տեսնել։ Նա ոչ մի խնդիր չի ստեղծում, չի անհանգստացնում մյուս հյուրերին, միշտ բարյացկամ է և լավ թեյավճար է թողնում։
Երախ
Մի անգամ Լաս Վեգասի չորսաստղայի հյուրանոցներից մեկի լողավազանում հյուրերը սարսափով հայտնաբերում են շնաձկան։ Թե ինչպես է նա այնտեղ հայտնվել, ոչ ոք այդպես էլ չի իմանում։ Այդ օրը հյուրանոցի տեսախցիկները չեն աշխատել, իսկ շնաձուկը, բնականաբար, ոչինչ չի խոստովանել։