Չինացի փրկարարները էվակուացրել են երեք հոգուց բաղկացած ընտանիքին, ովքեր կես օրից ավել անցկացրել են Չինական Մեծ Պատի՝ այցելության համար չհարմարեցված հատվածում։ Ուշ գիշերին զբոսաշրջիկները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ չեն կարողանում իջնել Պեկինից հյուսիս գտնվող Ցզյանկոու շրջանի կտրուկ լանջի վրայի կիսաքանդ պատից։
Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ գիշերը փրկարարներին չի հաջողվել գտնել կորած մարդկանց, որոնց բջջային հեռախոսը այդ ընթացքում լիցքաթափվել է։
Զբոսաշրջիկները հայտնաբերվել են ոստիկանություն զանգահարելուց միայն տասը ժամ անց։ Նրանց պատից իջեցնելու համար պահանջվել է ևս երեք ժամ։ Ընդ որում, ընտանիքի անդամներից մեկին տեղափոխել են պատգարակով։
Իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ Չինական Մեծ Պատի չռեստավրացված հատվածներ այցելությունը կարող է լինել վտանգավոր։