Եվրամիության խանութներում կհայտնվեն տապակած թիթեռներ և շամփուրով բզեզներ

2018 թվականի հունվարից ուժի մեջ մտնի Եվրամիության նոր դիրքորոշումը, որը թույլ կտա մթերային խանութներում վաճառել ուտելի միջատներ։ Այդ մասին հայտնում է Իտալիայի Coldiretti ֆերմերների կազմակերպության պաշտոնական կայքը։

«Նոր մթերքների» մասին դիրքորոշումը թույլ կտա ավելացնել մթերքների ցանկը, որոնք թույլատրելի են ԵՄ շուկայում։ Այս օրենքը նաև իրավունք է  տալիս եվրոպացիներին իրենց արտադրությունը սկսել կամ իրականացնել այդ միջատների ներկրում այլ երկրներից։

Ուտելի միջատ

Այն բանից հետո, երբ նորարարության մասին լուրը լայն տարածում գտավ, տեղացի ֆերմերները  հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար տեղաբնակների վերաբերմունքը այդ հարցին։ Իտալացիների կեսից ավելին՝ 54%-ը, դեմ է արտահայտվել միջատներին սնունդում օգտագործելու մտքին, քանի որ դա «օտար է իրենց ազգային մշակույթին»։ Հարցման մասնակիցների քառորդը հայտարարել է, որ իրենք անտարբեր են նման սնունդի հանդեպ։ Նման սնունդ համտեսելու ցանկություն է հայտնել հարցված իտալացիների միայն 6%-ը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում ավելի քան 2 000 տեսակի միջատ համարվում է ուտելի և օգտագործվում է, նվազագույնը, 2 միլիարդ մարդու կողմից։ Օրինակ, Ֆրանսիական Գվինեայում ուտում են տապակած արմավենու թիթեռներ, Չինաստանում՝ կարիճներ, Թայլանդում՝ շամփուրի վրայի բզեզներ և ջրային ոջիլներ։

You might also like