Ամստերդամի իշխանությունները այլևս արտոնագիր չեն տրամադրելու օտարերկրյա զբոսաշրջիկների համար նախատեսված հուշանվերների խանութներ, խորտկարաններ և տոմսարկղեր բացելու համար։ Այդ որոշումը կայացվել է այն նպատակով, որպեսզի Նիդեռլանդների մայրաքաղաքը չվերածվի Դիսնեյլենդի։
Բրիտանական The Telegraph պարբերականի տվյալներով՝ ներկայումս քաղաքում գործում է 280 նման հաստատություն։ Քաղաքային իշխանությունները վստահ են, որ այդ քանակությունը իդեալական է Ամստերդամի չափերին։ Հակառակ դեպքում՝ բալանսը կխախտվի, և քաղաքը կկորցնի իր յուրօրինակ տեսքը։
Անցյալ ամիս Ամստերդամում նաև բարձրացվել է զբոսաշրջային հարկը։ Այժմ օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանված զբոսաշրջային հարկը կազմում է 10 եվրո։