Մայնի Ֆրանկֆուրտում ամբողջությամբ այրվել է յուրօրինակ 43-մետրանոց Գյոթեի փայտե աշտարակը, որը համարվում էր ամենահայտնի քաղաքային տեսարժան վայրերից մեկը։ Այդ մասին հայտնում է Hessenschau պարբերականը։
Գյոթեի աշտարակը կամ Goetheturm-ը լուցկու պես վառվել է հոկտեմբերի 12-ի առավոտյան։ Հրդեհի պատճառը չեն հայտնում, բայց ոստիկանությունը չի բացառում այրումը։ Դեպքի վայր ժամանակ հրշեջների ջոկատը կարողացել է հանգցնել կրակը միայն այն ժամանակ, երբ աշտարակից մնացել են նրա այրված սյուները։ Փորձագետները նշում են, որ հասցված վնասը հնարավոր չէ գումարով գնահատել։ Իսկ Ֆրանկֆուրտի քաղաքապետը հայտարարել է, որ աշտարակը անմիջապես կվերականգնվի։
Գյոթեի աշտարակը կառուցվել էր 1931 թվականին։ Երկար տարիներ այն համարվում էր ամենաբարձր փայտե կառույցը Գերմանիայում։ 2014 թվականին այն վերանորոգվել է և այդ ժամանակ էլ անվանակոչվել պոետ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի պատվին՝ նրա 100-ամյա հոբելյանի առթիվ։
Գյոթետուրմը այս տարի անհետացած միակ տեսարժան վայրը չէ։ Մարտին Մալթայի Գոցո կղզու արևմուտքում փլուզվեց 28-մետրանոց բնական ծագման ժայռե կամարը, որն հայտնի էր որպես Լազուրե պատուհան։ Պատճառը բնական քայքայումն էր։
Հունվարին Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում ավերվեց Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնի ճակատային հատվածը։
Իսկ հուլիսին Էգեյան ծովի Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժը փլուզեց նրա գլխավոր տեսարժան վայրը՝ 1725 թվականին կառուցված Դեֆտերդար մզկիթը։