Զբոսաշրջիկը հայտնել է ռումբի մասին, որպեսզի չվճարի ռեստորանում իր պատվերի համար

ԱՄՆ-ի բնակիչը ձերբակալվել է ռումբի առկայության մասին կեղծ հաղորդագրություն տալու համար։ Այդ անմտածված քայլի պատճառը եղել է Պիտսբուրգի Primanti Bros ռեստորանում պատվիրած ուտեստի համար չվճարելու ցանկությունը։

Ֆլորիդայի բնակիչ Բերրի Քլեպերտոնին մեղադրանք է առաջադրվել հասարակական վայրում հարբած վիճակում հայտնվելու, ոստիկանությանը կեղծ տեղեկություններ հայտնելու, ահաբեկչական սպառնալիքի ստեղծման և հանցանքի վայրից փախչելու համար։

Ականատեսների խոսքերով՝ Քլեպերտոնը երկու անգամ փորձել է փախչել ռեստորանից՝ չվճարելով հաշիվը։ Մյուս այցելուների օգնությամբ հաջողվել է նրան պահել հաստատությունում մինչև ոստիկանության ժամանելը։ Ոստիկանությանը հաջողվել է լուծել խնդիրը և օրինախախտի ընկերոջից ստանալ հաշիվն ու փոքր տուգանքը։ Բայց այդ պահին Քլեպերտոնը նույն փողոցից զանգահարել է ռեստորան և հայտնել այնտեղ տեղակայված ռումբի ու պայթյունի վտանգի մասին, որից հետո փորձել է փախչել ոստիկանությունից։ Բայց նրան բռնել են և տեղափոխել մոտակա ոստիկանական բաժանմունք։

You might also like