Չինաստանում 150 մետր բարձրության վրա կառուցվել է 300-մետրանոց ապակե կամուրջ, որն իրար է կապում երկու կղզի

Չինական Հունան նահանգում բացել են իր տեսակի մեջ առաջին ապակե կամուրջը, որը կապում է երկու կղզի Շիյան լճի վրա։ Կամուրջն ունի 300 մետր երկարություն և գտնվում է  150 մետր բարձրության վրա։ Ճարտարապետները վստահեցնում են, որ կոնստրուկցիան շատ ամուր է և կպահի մինչև 1200 մարդ միաժամանակ։

Կախովի կամուրջի հետիոտնային մասը պատրաստված է երեք շերտ ամուր ապակուց․ գրում է  Newsru-ն՝ հղում կատարելով  Dailymail-ին։ Փորձագետները պնդում են, որ անցկացրել են անվտանգության մի շարք ստուգումներ։ Ապակե կամուրջը կդիմանա ուժեղ քամուն և տատանումներին։

Ապակե կամուրջ Չինաստանում

«Կամուրջի կառուցման համար օգտագործվել է երեք շերտ ամուր ապակի։ Ամեն շերտը անջատված է պլաստիկով։ Կամուրջով կարող է անցնել անգամ վեց տոննա կշռող ավտոմեքենա»,- նշում է ճարտարապետներից մեկը։

Արդեն հայտնվել է նորույթի տեսանյութը՝ նկարված կվադրոկոպտերով։

Կամուրջը հանրության համար բացվել է սեպտեմբերի 30-ին և համալրել Շիյան Հու էկո-պարկի դիտարժան վայրերի ցանկը։

You might also like