Զբոսաշրջիկը փորձել է լքել հյուրանոցը հեռախոսային լարերի վրայով, երբ իմացել է, թե որքան պետք է վճարի հյուրանոցին։ Միջադեպը տեղի է ունեցել չինական Գույչժոու նահանգի Պանժոու քաղաքում։
Տղամարդը մտադրվել է դուրս գալ հյուրանոցի պատուհանից, անցնել 19-րդ հարկի բարձրության լարերի վրայով դեպի կողքի շենքը և այնտեղ թաքնվել։ Բնականաբար, նրան նկատել են անցորդները և սկսել հեռախոսով տեսանկարահանել։ Բարեբախտաբար, տղամարդը հասել է հարակից շենքը, բայց թաքնվել ու չվճարել չի հաջողվել․ այն կողմում նրան արդեն սպասել են ոստիկանները։ Այժմ խորամանկ զբոսաշրջիկը ստիպված է վճարել ոչ միայն բնակության համար, այլև՝ տուգանք։