Տանը չգտնվելով՝ բոլոր գեյմերները կցանկանային ձեռքի տակ ունենալ համակարգիչ և սիրելի կոնսոլները։ Այդ պատճառով Թայվանում նոր հյուրանոցի սեփականատերերը որոշել են բոլոր գեյմերներին այդ հնարավորությունը տալ։
i Hotel հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին ավելի լայն ծառայությունների ընտրանի, քան՝ գիշերակացն ու սնունդն են։ Միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցի յուրաքանչյուր համարում տեղադրված են i5-7400 պրոցեսորով 2 համակարգիչ և հատուկ DXRacer նստատեղեր։ Լարված խաղից հոգնելու դեպքում կարող եք լիցքաթափվել կիբերսպորտային ալիքներ դիտելով, որոնք միացված են բոլոր սենյակներում։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան խաղալ ընկերների հետ, կարող են օգտվել հատուկ սրահի ծառայությունից, որտեղ ևս տեղադրված են համակարգիչներ և կոնսոլներ։
Մեկ գիշերվա համար բնակության միջին գինը կազմում է $100 դոլար։ Խաղասրահում անցկացրած մեկ ժամն արժե $12 դոլար, 15 ժամը՝ $75 դոլար։