Չանգի միջազգային օդանավակայանում աշխատող 63-ամյա տղամարդը մեղադրվել է դիտավորյալ ճամպրուկների պիտակները փոխելու մեջ։ Նրա գործողությունների արդյունքում կորել են տասնյալ ուղեբեռներ և ստացվել ուղևորների բողոքներ ամբողջ աշխարհից։
Մի քանի ամիս շարունակ մեղադրյալ Թայ Բուն Կեն զվարճանալու համար փոփոխել և սխալ ուղղությամբ է ուղարկել ուղեբեռները։
Ձերբակալվելիս աշխատակիցն ընդունել է իր մեղքը, բայց չի բացատրել արարքի մոտիվը։
Բուն Կեին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Առաջիկա դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Տղամարդուն սպառնում է մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում կամ տուգանք սխալ ուղարկված 286 ճամպրուկներից յուրաքանչյուրի համար։