Աշխարհի ամենաարագընթաց գնացքները կապել են Պեկինն ու Շանհայը

«Ֆուսին» նոր արագընթաց գնացքները իրար են կապել Չինաստանի երկու խոշորագույն քաղաքները: Գնացքները գործում են Պեկինի և Շանհայի միջև օրական յոթ անգամ 350 կմ/ժ արագությամբ:

China Railway-ի տվյալներով՝ նոր գնացքները ամենաարագն են աշխարհում առևտրային շահագործման մեջ գտնվող գնացքների շարքում: Առաջին գնացքը Պեկինի Հարավային երկաթուղային կայարանից Շանհայ է մեկնել   2017 թվականի սեպտեմբերի  21-ին 7:00-ին:

Այժմ Պեկինից Շանհայ կարելի է մեկնել ընդամենը  4 ժամ  28 րոպեում: Դա մեկուկես անգամ ավելի արագ է, քան նախկինում:

You might also like