Լոնդոնը կզրկվի իր «այցեքարտից»

Լոնդոնի հայտնի Բիգ Բենը կփակվի չորս տարով վերանորոգման համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Օգոստոսի 21-ին ուղիղ կեսօրին Բիգ Բենի զանգերը կհնչեն վերջին անգամ։ Մինչև  2021 թվականը Ելիզավետայի աշտարակը, որտեղ գտնվում է զանգը և ժամացույցի մեխանիզմը, կվերանորոգվի։

Բիգ Բեն, Լոնդոն

Վերանորոգողներն ու շինարարները նախատեսում են ապամոնտաժել ժամացույցը, մաքրել ու վերականգնել այն։ Վերանորոգման ընթացքում չորս թվատախտակներից նվազագույնը մեկը մշտապես կգտնվի իր տեղում։ Գլխավոր ճարտարապետ Ադամ Վատրոբսկու խոսքերով՝ վերանորոգումից հետո աշտարակը կունենա նաև վերելակ, նոր խոհանոց և սանհանգույց։ Ժամապահ Սթիվ Ջագսը առաջիկա աշխատանքներն անվանել է շատ կարևոր ժամացույցի համար և անհրաժեշտ աշտարակի պահպանման և պաշտպանման համար։

Բիգ Բեն, Լոնդոն

Բիգ Բենը ծանուցում է ժամը ամեն տասնհինգ րոպեն մեկ վերջին 157 տարում։ Ժամացույցն ու զանգերը չեն կանգնեցվել ոչ մի անգամ, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իշխանությունների խոսքով՝ վերանորոգման ժամանակ ևս զանգերը կհնչեն Նոր Տարվան և Նացիզմի զոհերի հիշատակի օրը։

You might also like