Հարավային Կորեան բորդելի թանգարան կբացի

Հարավային Կորեայի կառավարությունը կբացի թանգարան՝ նվիրված կորեուհիների հիշատակին, որոնց ճապոնացիները սեռական ստրկության են տարել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. հայտարարել է Հարավային Կորեայի Կանանց և ընտանիքի հարցերով նախարար Չոն Հեն Բեկը:

«Մենք ցանկանում են Սեուլում մի հարմար տեղ ստեղծել ճապոնացի զինվորներին սփոփող կանանց թանգարան, որպեսզի անմահացնենք պատերազմի արդյունքում մարդկանց իրավունքների խախտման մասին հիշողությունները»,-ցիտում է նրան «Ռենհապ» գործակալությունը:

Չոն Հեն Բեկը նշում է, որ ճապոնացի զինվորական բորդելների համար ստրկուհիների հարցը դարձել է «միջազգային», և այն վերաբերում է ոչ միայն Կորեային և Ճապոնիային:

Բորդելի թանգարան, Հյուսիսային Կորեա

Նախարարը նաև այցելել է Կվանջո քաղաքում գտնվող ծերանոցը, որտեղ հոգ են տանում ողջ մնացած բռնության զոհերի մասին. գրում է  Mignews-ը:

«Ճապոնական կառավարությունը դեռևս չի վերականգնել մեր պատիվը: Պետք է անկեղծ  զղջում»,-հայտարարել է նա 89-ամյա Կան Ին Չհուլը:

Ընդհանուր առմամբ, ըստ Սեուլի կառավարության տվյալների, դեռևս ողջ են սեռական ստրկության 38 զոհ: Թե նրանցից քանիսն են Հյուսիսային Կորեայի տարածքում, հայտնի չէ:

You might also like