Լոնդոնի բնակչուհիները, ովքեր հանգստացել են իրենց երեխաների հետ Պորտուգալիայի հարավում գտնվող Ալբուֆեյրա քաղաքում, դարձել են բիրկինիի կրման արգելքի զոհերը։ Նրանց ընտրած հյուրանոցի ղեկավարությունը անթույլատրելի է համարել իրենց հաճախորդների կրոնական առանձնահատկությունները և նրանց դուրս հանել հյուրանոցից։
Մարիա Դինի խոսքերով՝ մահմեդականություն դավանող իր ընտանիքն ու ինքը նվաստացել են հյուրանոցի մյուս բնակիչների աչքի առջև։ Նկատելով բիրկինիով աղջիկներին լողավազանի մոտ՝ ադմինիստրացիայի ներկայացուցիչները անմիջապես մոտեցել են նրանց և բացատրական աշխատանք տարել։
Հյուրանոցում բնակվել ցանկացողները պետք է հրաժարվեն իրենց կրոնից և հետևեն Պորտուգալիայի մշակութային ավանդույթներին։ Հակառակ դեպքում՝ նրանք պետք է լքեն հյուրանոցը, ինչն էլ ստիպված են եղել անել Լոնդոնից այդ ընտանիքը։
Բուրկինին լողազգեստ է, որը համապատասխանում է կնոջ հագուստի հետ կապված շարիաթի բոլոր պահանջներին․ այն փակում է ամբողջ մարմինը, բացի՝ ոտքերից, ձեռքերից և դեմքից։ Հագուստի այս տեսակն արդեն վաղուց արգելված է մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում և Ֆրանսիայում։