Եվրոպական բոլոր պետություններից Ֆրանսիան ամենաշատն է տուժում կեղծարարներից․ այս երկրում են կենտրոնացած Եվրոպայի կեղծ եվրոների մինչև 34%-ը։ Այս ցավալի վարկանիշային աղյուսակում Ֆրանսիային հետևում են Իտալիան, Գերմանիան և Իսպանիան։ Ինչպես հայտնում է Euromag.ru-ն՝ ԵՄ-ի կեղծ դրամական միավորների դեմ պայքարի կենտրոնական կառավարման տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում կեղծ թղթադրամների թիվը Եվրոպայում նվազել է 25%-ով։ 2017 թվականին սպասվում է կեղծումների հետագա նվազեցում, ինչն առաջին հերթին կարվի նոր 50 եվրո արժողությամբ թղթադրամների շրջանառության մեջ մտնելու հաշվին․ հայտնի է, որ ամենից շատ կեղծարարները կեղծում են 50-եվրոյանոց թղթադրամները։
Հիշեցնենք, որ զբոսաշրջիկները կեղծ թղթադրամները տարածողների «սիրելիներից» են։ Նրանք օգտվում են այն փաստից, որ արտաքին տեսքն ու պաշտպանիչ նշանները զբոսաշրջիկներին այնքան էլ ծանոթ չեն, այդ պատճառով նրանց հաճախ, որպես մանր, վերադարձնում են կեղծ թղթադրամներ։ Այդ պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում եվրոպական քաղաքների փողոցներում անծանոթների հետ կասկածելի գործարքների մեջ մտնել։