Թայլանդում ձերբակալել են ավիաուղևորներից իրեր և գումար գողացող բեռնակիրներին

Բանգկոկի Սուվարնապում օդանավակայանի երկու բեռնակրի բռնացրել են ավիաուղևորների իրերն ու գումարը գողանալիս։ Այդ մասին այսօր հայտնում է  Bangkok Post թերթը։

Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի  21-ին։ Թայլանդի օդանավակայանում ընդամնեը 20  օր աշխատած պահակին կասկածելի է թվացել երկու աշխատողների պահվածքը։

Նրանք տարօրինակ են թվացել Սուվարնապում օդանավակայանի անվտանգության աշխատակցին ուղեբեռը  Malaysia Airlines-ի ինքնաթիռ տեղափոխելիս, որը պետք է թռչեր Կուալա Լումպուր (Մալայզիա)։

Արդյունքում նա ձերբակալել և  ստուգել է երկու տղամարդկանց։ Նրանցից մեկի մոտ նա հայտնաբերել է 10  հազար յուան կանխիկ գումար։ Դրանից հետո բեռնակիրներին տեղափոխել են ոստիկանություն։

Ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել  են գողացված ժամացույցներ, արևապաշտպան ակնոցներ և 54 թուրքմենական մանաթ։ Տղամարդը խոստովանել է, որ մի քանի անգամ գողություն է կատարել վերջին հինգ ամսվա ընթացքում։

Այժմ Սուվարնապում օդանավակայանի երկու աշխատակիցներին սպառնում է հինգ տարվա ազատազրկում և  10 հազար բատ։

You might also like