Tinder ծանոթությունների կայքը իր օգտատերերին առաջին ժամադրության համար նվիրել է անվճար ճանապարհորդություն

Tinder հայտնի ծանոթությունների կայքը համարվում է ծանոթության և զույգ գտնելու ամենաարագ տարբերակը։ Իսկ օրերս  երկու երիտասարդ, ովքեր չեն ցանկանում ռոմանտիկ հարաբերություններ հաստատել և իրենց շփումը վերածել են զվարճալի խաղի, կայքի հեղինակներից ստացել են շատ անսպասելի նվեր։

Tinder ծանոթությունների կայք

21-ամյա Միշել Արենդասը և 22-ամյա Ջոշ Ավսեկը ամերիկյան Օհայո նահանգի Քենթի համալսարանի ուսանողներ են։ Նրանք երկար ժամանակ հաղորդակցվում են  Tinder ցանցում՝ պատասխանելով միմյանց նամակների տարին մեկ անգամ և շատ ծիծաղելի կերպով մեկնաբանելով իրենց ուշ արձագանքը․ «Ներիր, լողանում էի» կամ «Չէի կարողանում պատասխանել, հեռախոսս էր լիցքաթափվել»։ Ջոշը այս հաղորդագրություններով կիսվել է Twitter-յան իր էջում, որով էլ գրավել է հազարավոր օգտատերերի ուշադրությունը, ովքեր գնահատել են երիտասարդների հումորը։

Tinder ծանոթությունների կայք

Այս անսովոր հարաբերություններով աշխարհում ճանաչում ձեռք բերած զույգը երբևէ չի հանդիպել իրականում, ինչն էլ հետաքրքրել է  Tinder-ի հեղինակներին։ Մտածելով, որ այս միօրինակ հումորի զգացողությամբ մարդիկ ստեղծված են միմյանց համար, կայքը  ուսանողներին նվիրել է անվճար ճանապարհորդություն։ Այսպիսով, Ջոշի և Միշելի առաջին ժամադրությունը կկայանա Հավայան արշիպելագի Մաուի կղզում։

You might also like