2014 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերը ամբողջ շխարհում 127 մարդ մահացել է սելֆի անելիս։ Ընդ որում, այդ դժբախտ պատահարներից 76-ը տեղի է ունեցել Հնդկաստանում․ այս եզրահանգմանն են եկել Պիտսբուրգի Կարնեգի-Մելլոն համալսարանի փորձագետները։
Ամերիկյան հետազոտական ընկերության աշխատակիցները կազմել են այս վիճակագրությունը հնդկական Ինդրապրաստհա քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ։ Հետազոտության ժամանակահատվածում Հնդկաստանում տեղ են ունեցել ընդհանում պատահարների 60%-ը, որոնք կապված են զբոսաշրջիկների մահվան հետ։
Երկրի իշխանությունները ստիպված են եղել խստացնել ոստիկանական վերահսկողությունը գլխավոր տեսարժան վայրերում, որոնք գրավում են սելֆիի սիրահարներին և վտանգում նրանց կյանքը։