Չեխիայում կանցկացվի սխտորի ավանդական փառատոն։ Այս հայտնի համեմունքի իսկական սիրահարների համար տոնը կանցկացվի հուլիսի 29-ին չեխական Բուխլովիցե ամրոցում։
Թվով տասնչորսերորդ սխտորի փառատոնը կբացվի առավոտյան 10-ին և կտևի 12 ժամ։
Այդ ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն մասնակցել տարաբնույթ մրցույթների և խաղերի, այլև՝ համտեսել անսովոր ուտեստներ։ Օրինակ՝ սխտորով շոկոլադ, պաղպաղակ կամ պիրոգ։ Առավել հետաքրքրված հյուրերին կառաջարկեն սխտորի օղի։
Բացի դրանից, Բուխլովիցեում կընտրեն Միսս Սխտորին, կանցկացնեն հոտոտողների մրցույթ և անսովոր սխտորային դիսկոտեկ։ Բնականաբար, բոլոր այցելուները շուկայում կարող են ձեռք բերել թարմ սխտոր։