Պամպլոնայում սկսվում են ցլավազքերը

Իսպանական Պամպլոնայում մեկնարկել է հնագույն  և բազմամարդ Սան Ֆերմին տոնը։Քաղաքի փողոցներով ցլերի վազքը տեսնելու համար ամեն տարի այստեղ են հավաքվում հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից ․ փառատոնի ինը օրվա ընթացքում  քաղաքի բնակչության թիվը ավելանում է շուրջ հինգ անգամ։

Սան Ֆերմին

Հուլիսի 6-ից 14-ին քաղաքում կտիրի տոնական մթնոլորտ։ Փառատոնի հյուրերին սպասում են երաժշտություն, պարեր, շատ գինի և ավանդական իսպանական սնունդ։ Իսկ ամենահամարձակները կարող են վազել քաղաքի փողոցներով՝ փրկվելով կատաղի ցլերից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ամեն տարի այս զվարճանքից լինում են մի քանի տուժածներ։ Ցլերի առաջին վազքը նախատեսված է հուլիսի 7-ին։

Սան Ֆերմին

Սան Ֆերմինը միայն ցլերի վազք չէ։ Տոնին կարելի է սովորել պարել պասադոբլ, համտեսել իսպանական չուրրոս քաղցրավենիքը, մասնակցել անվճար համերգների։ Ողջ քաղաքում կարելի է նաև տեսնել պարող հսկա կերպարներ, որոնք տպավորում են ոչ միայ երեխաներին, այլև՝ մեծահասակներին։ Երեկոյան Vuelta del Castillo-ի մոտ կանցկացվի հրավառության փառատոն։

You might also like